«Սա լավ ճանապարհ է, բայց…». Իլոն Մասկը «Ամուռ-ՍՆԳ» հրթիռակրի նախագծի վերաբերյալ խորհուրդներ է տվել ռուս ինժեներներին

Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը խորհուրդ է տվել, որ ռուս ինժեներները ձգտեն ստեղծել լիովին վերօգտագործվող տիեզերական հրթիռներ:

«Սա լավ ճանապարհ է, բայց ես խորհուրդ եմ տալիս ձգտել լիարժեք բազմակի օգտագործման հրթիռներ ստեղծելուն»,- գրել է նա իր թվիթերյան միկրոբլոգում՝ մեկնաբանելով ռուսական «Ամուռ-ՍՆԳ» հրթիռակրի նախագիծը:

Նշենք՝ հրթիռակրի նախնական նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել 2021 թվականի սեպտեմբերին: Այն Ռուսաստանի տիեզերական արդյունաբերության մեջ իր տեսակի մեջ առաջինն է, որ օգտագործում է մեթանը որպես վառելիքի բաղադրիչ:

Փորձնական թռիչքները նախատեսվում է սկսել 2026 թվականին:

http://tert.am