«Toyota»-ի նորագույն սպորտային ավտոմեքենան, «Mercedes-Benz»-ի թարմացված «CLS»-ը և այլ մոդելներ. Motor.ru-ն ներկայացրել է շաբաթվա նորույթները (լուսանկարներ)

Համաշխարհային մեքենաշինական հսկաները շարունակում են նորագույն մոդելներ թողարկել: Այս մասին գրում է Motor.ru-ն՝ անցնող շաբաթվա նորույթները:

Toyota ընկերությունը ներակայացրել է GR 86 նոր սերնդի սպորտային մեքենան, որը 2012 թվականին թողարկված GT 86 մոդելի հաջորդն է: 100 կմ/ժամ արագությունը նորույթը զարգացնում է 6,3 վայրկյանում: Այն պահպանել է նախորդ մոդելի տեխնիկական հատկությունները, սակայն առավել դինամիկ է դարձել:

Եվրոպայում կայացել է  Jeep Compass նորացված մոդելի դեբյուտը: Ընկերության եվրոպական մասնաճյուղում ներկայացվել է դեռևս անցյալ տարվա աշնանը Գուանչժոուի ավտոսրահում ներկայացված քրոսովերը: Նորացված Compass-ն առաջին քրոսովերն է, որի թողարկումը վերսկսվել է Եվրոպայում:

Mercedes-Benz-ը երկրորդ անգամ թարմացրել է երրորդ սերնդի CLS մոդելը, որը թողարկվել էր 2018 թվականին: Սակայն եթե առաջին անգամ փոփոխությունները վերաբերում էին մուլտիմեդիա համակարգին և այլ օգնական համակարգերին, ապա այս անգամ թարմացվել են սեդանի ուժային համակարգն ու արտաքինը: Նորագույն մոդելը հեշտ է տարբերակել ռադիատորի նոր տեսակի վանդակաճաղերով, որի տեսքը ստացվել է բազմաթիվ փոքր եռաթև աստղերի միաձուլումից:

Շքեղ դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Bentley ընկերությունը ներկայացրել է Continental GT3 մոդելը, որն աշխատում է բիովառելիքով: Հզորացված նորույթը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3,6 վայրկյանում:

http://tert.am