Ստեղծվել է ականջակալները «լվանալու» անսովոր հարմարանք

Սարքը կարծես լվացքի  մեքենա  լինի,  որը  տեղավորվում  է  սեղանի վրա և մաքրում  ականջակալները, ոչ թե հագուստը:

Սարքը ստացել  է  Cardlax EarBuds Washer անվանումը:

Առաջարկվում է այն օգտագործել ականջակալների դժվարամատչելի վայրերում կեղտի խոշոր կտորները հեռացնելու համար:

Խոզանակով  մաքրումն ավարտելուց հետո ականջակալները պետք է իջեցնել պտտվող միջուկով  մաքրող թմբուկի մեջ։ Այն պատրաստված է  փափուկ նյութից և ներծծված մաքրող լուծույթով։Ականջակալները ամբողջությամբ մաքրվում են այս միջոցով։

Սարքի մասերը կարելի  է  հեռացնել,  ապա լվանալ ջրի տակ: Ստեղծողները խոստանում են, որ մաքրման գործընթացը նուրբ  է  և  չի վնասի ականջակալները: Տեսանյութը ցույց է տալիս, որ Apple-ի  ականջակալները մաքրվում են, սարքն աշխատում  է  բազմաթիվ ապրանքանիշերի,  այդ թվում՝  Samsung- ի հետ:

http://168.am