Xiaomi-ի նոր սմարթֆոնում էկրանի հետ կապված խնդիր է հայտնաբերվել

Չինական Xiaomi ընկերության Redmi Note մոդելի նոր սերնդի սմարթֆոնի աշխատանքում խնդիրներ են հայտնաբերվել:

Ինչպես ներկայացնում է Gizmochina կայքը, Redmi Note 10 մոդելի սմարթֆոնի էկրանը չի արձագանքել հպմանը: Օգտատերերից ոմանց մոտ սմարթֆոնը սկսել է թարթել, հատկապես մութ ռեժիմում:

Նշվում է, որ սմարթֆոնի աշխատանքի վերաբերյալ գանգատներ ստացվել են հիմնականում Հնդկաստանից: Չինական ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչներն ասիական երկրում հաստատել են, որ էկրանի հետ խնդիրների առանձին դեպքեր են գրանցվել, սակայն դա համատարած թերութուն չէ: Հնարավոր է, որ էկրանի աշխատանքի հետ կապված խնդիրը կկարգավորեն բջջայինի թարմացումներից մեկի ժամանակ:

Xiaomi Redmi Note 10 մոդելն առաջինն է տվյալ շարքում, որը ստացել է AMOLED էկրան:

http://tert.am