Samsung-ը բյուջետային պլանշետ կներկայացնի

Հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է բյուջետային պլանշետ թողարկել՝ Galaxy Tab A7 Lite անվանումով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հեռուստահաղորդակցական սարքավորումների գրանցման չինական կենտրոնին:

Նախատեսվում է, որ սարքավորումը կներկայանա 8.7 դյույմ անկյունագծային էկրանով, որը կկառուցվի IPS տեխնոլոգիայով, սակայն էկրանի կետայնության մասին ոչինչ հայտնի չէ: Պլանշետը համալրված չի լինի դիմացի ներկառուցված տեսախցիկով, իսկ էկրանի շրջանակները հաստ տեսք են ունենալու:

Galaxy Tab A7 Lite-ի բյուջետային լինելու մասին փաստում է MediaTek Helio P22T հարթակը, որի հիման վրա կառուցվելու է գաջեթը: Հիշողությունը քիչ է լինելու՝ 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցվող:

Պլանշետը վաճառքի կհանվի Եվրոպայի ողջ տարածքում: Գինը դեռևս հայտնի չէ:

http://tert.am