Apple-ը հայտնել է ապրիլի 20-ին անցկացվելիք հատուկ միջոցառման մասին

Ամերիկյան Apple ընկերությունը երեքշաբթի հայտարարել է, որ ապրիլի 20-ին հատուկ միջոցառում է անցկացնելու, որի շրջանակներում, ըստ կանխատեսումների, կներկայացվի iPad Pro-ի նորագույն մոդելները, ինչպես նաև այլ գաջեթներ:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, տեխնոլոգիական հսկան իր հայտարարությամբ բացահայտումներ չի արել գալիք շնորհանդեսից՝ նշելով միայն, որ Կուպերտինոյի գրասենյակում կայանալիք միջոցառումը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի ընկերության կայքում:

Բացի այդ, հայտնի է, որ ամռանը կկայանա ամերիկյան ընկերության ամենամյա համաժողովը:

Ակնկալվում է, որ  Apple-ը կներկայացնի նաև երկար սպասված AirTags կոչվող սարքավորումը, որը նախատեսված է գաջեթեների որոնման համար:

http://tert.am