Samsung-ը հայտարարել է Galaxy շարքի «ամենահզոր» գաջեթի թողարկման մասին

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունն ապրիլի 28-ին կայանալիք Galaxy Unpacked խորագրով շնորհանդեսի ժամանակ կներկայացնի «ամենահզոր Galaxy մոդելը»: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, սակայն չի նշվում, թե ինչ սարքավորման մասին է խոսքը:

Galaxy շարքը հանդիսանում է սմարթֆոնների, պլանշետների և նոութբուքերի հավաքածու: Հարավկորեացի վերլուծաբանների կարծիքով՝ խոսքը Galaxy Book Pro և Galaxy Book Pro 360 թարմացված նոութբուքերի մասին է, ինչպես նաև Galaxy Book Go-ի, որը համալրված է Snapdragon ամենաժամանակակից պրոցեսորով:

Փորձագետները նշում են, որ սա կլինի պատմության մեջ առաջին դեպքը, երբ Samsung-ը սեփական արտադրության համակարգիչների համաշխարհային շնորհանդես կանցկացնի: Նշվում է, որ ընկերությունն այսպիսով մտադիր է մեծացնել այդ սարքավորումների վաճառքն այն իրավիճակում, երբ բազմաթիվ մարդիկ համավարակի պատճառով անցել են հեռավար աշխատանքի:

http://tert.am