Bentley-ն ներկայացրել է Continental GT Speed մոդելի բաց տանիքով տարբերակը (լուսանկարներ)

Շքեղ դասի մեքենաներ արտադրող Bentley ընկերությունը ներկայացրել է իր պատմության ամենադինամիկ կաբրիոլետը՝ Continental GT Speed Convertible-ը, որը կառուցվել է երրորդ սերնդի մոդելի հիման վրա:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նորագույն առաջատար մոդելը համալրվել է վեց լիտր ծավալային W12 երկտուրբո շարժիչով, ծալովի տանիքով, որը հնարավոր է բացել ընդամենը 19 վայրկյանում` 50 կմ/ժամ արագությամբ ընթանալիս:

Շարժիչի հզորությունը կազմում է 659 ձիաուժ, այն աշխատում է ութաստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ համատեղ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 3.7 վայրկյանում, ինչը 0.1 վայրկյանով ավելի արագ է Continental GTC-ի ցուցանիշից: Առավելագույն արագությունը կազմում է 335 կմ/ժամ:

Continental GT Speed Convertible-ի ինտերիերը պատված է կաշվով և արհեստական զամշով: Հաճախորդներին կառաջարկվեն սրահի 15 հիմնական և 11 լրացուցիչ ձևավորմամբ տարբերակներ: Ակնկալվում է, որ առաջին մեքենաներն իրենց տերերին կհասնեն 2021 թվականի երրորդ կիսամյակում: Մեքենայի գինը դեռևս չի նշվում:

http://tert.am