«Կրոնշտադտ» ընկերությունը մինչև նոյեմբեր Ռուսաստանում կկառուցի հարվածային ԱԹՍ-ների արտադրության առաջին գործարանը

Անօդաչու թռչող սարքեր արտադրող ռուսական «Կրոնշտադտ» ընկերությունը սկսել է Ռուսաստանում հարվածային ԱԹՍ-ների սերիական արտադրության առաջին գործարանի կառուցման աշխատանքները, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրը հայտնում է, որ գործարանը կառուցվելու է ռեկորդային կարճ ժամկետներում՝ արտադրության մեկնարկը նախատեսված է այս տարվա նոյեմբերին: Ներդրումները կազմում են շուրջ 4 միլիարդ ռուբլի, նախատեսվում է հիմնել 1500 մշտական աշխատատեղ, իսկ գործարանի աշխատելու պարագայում հարկերի տարեկան ծավալը կարող է հասնել 900 միլիոն ռուբլու:

Հարվածային ԱԹՍ-ների արտադրությունն իրականացվելու է, ըստ ընկերության հավաստիացման, էկոլոգիապես մաքուր ու անաղմուկ եղանակով, իսկ գործարանը մոտ 45 000 քառ. կմ տարածք է զբաղեցնելու:

«Կրոնշտադտը» «Օրիոն» տեսակի հարվածային ԱԹՍ-ները նախագծած և դրա արտադրությունն իրականացնող ընկերությունն է:

http://tert.am