WhatsApp-ը մեկ ամսից «կանջատի» մի շարք օգտատերերի

WhatsApp-ի օգտատերերի մի մասը, որը մեկ ամսվա ընթացքում՝ մինչեւ մայիսի 15-ը, չի ընդունի ծառայության նոր կանոնները, կարող է մեսենջերից օգտվել միայն սահմանափակ ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է հավելվածի կայքը։

«Որպեսզի դուք բավականաչափ ժամանակ ունենաք Ձեզ համար հարմար տեմպերով փոփոխություններին ծանոթանալու համար, մենք դրանք ընդունելու ժամկետը երկարացրել ենք մինչեւ մայիսի 15-ը։ Եթե այս պահին չեք ընդունում դրանք, WhatsApp-ը չի ջնջի ձեր հաշիվը: Սակայն ձեր WhatsApp հաշվի ֆունկցիոնալությունը կսահմանափակվի մինչեւ փոփոխությունների ընդունումը», – ասված է հաղորդագրության մեջ։

Նոր կանոններից հրաժարված օգտատերերի համար կանջատեն հաղորդագրություններ կարդալու եւ ուղարկելու հնարավորությունը.նրանք կկարողանան միայն ստանալ զանգեր եւ ծանուցումներ: Բաժանորդներին առաջարկվում է կամ ընդունել հավելվածի նոր պայմանները, կամ արտահանել զրույցների պատմությունը եւ ջնջել հաշվեհամարը: