Անտառահատումներ, գլոբալ տաքացում, քաղաքների աճ. Google Earth-ի նոր թարմացման շնորհիվ կարելի է տեսնել վերջին 37 տարվա ընթացքում Երկրի վրա տեղի ունեցած փոփոխությունները (լուսանկարներ, տեսանյութ)

Google Earth հավելվածում խոշոր թարմացում է կատարվել, որի շնորհիվ այսուհետ կարելի է տեսնել վերջին 37 տարվա ընթացքում Երկիր մոլորակի վրա տեղի ունեցած փոփոխությունները, գրում է CNBC-ն:

Օգտագործելով Google Earth Timelapse հավելվածը՝ օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն համեմատել, թե ինչ տեսք ունի Կապույտ մոլորակի ցանկացած կետ՜ 1984 թվականից մինչ այժմ:

Նշվում է, որ ծառայության մեջ արդեն իսկ ներբեռնված է ավելի քան 24 միլիոն արբանյակային լուսանկար, որոնք արվել են 37 տարվա ընթացքում:

Բացի այդ, ծառայությունից օգտվելիս օգտատերերը կարող են ականատես լինել գլոբալ տաքացումների, անտառահատումների հետևանքներին և նրան, թե ինչպես է քաղաքների աճն ազդել որոշակի տարածաշրջանի վրա:

Նոր ծառայությունն արդեն հասանելի է:

http://tert.am