EQS սեդանը վաճառքի կհանվի աշնանը. Mercedes-ը ներկայացրել է՝ ինչ տեսք կունենա իր ֆուտուրիստական էլեկտրամոբիլը

Mercedes-Benz ավտոընկերությունը ներկայացրել է Mercedes-Benz EQS էլեկտրական սեդանը, գրում է CNBC-ն:

Ընկերությունն այն կարծիքին է, որ նոր EQS սեդանը կփոխի էլեկտրական մեքենաների սահմանումը, քանի որ այն մրցում է Tesla և այլ նորաստեղծ ընկերությունների հետ, որոնք զբաղվում են էլեկտրական մեքենաների արտադրությամբ:

Ավտոարտադրողը հայտարարել է, որ այս աշնանն ԱՄՆ սրահներում ցուցադրելուն պես 2022 Mercedes-Benz EQS-ը կդառնա S դասի տրանսպորտային միջոցների ավելի մեծ ընտանիքի մաս:

«EQS համակարգը նախատեսված է գերազանցելու նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդների սպասելիքները»,- ասել է Mercedes-Benz-ի և Daimler-ի գլխավոր տնօրեն Օլա Կելլենիուսը:

EQS շարժիչն ունի 516 ձիաուժ հզորություն: Էլեկտրական մեքենայի սրահը նման է ֆուտուրիստական տիեզերանավի խցիկի, իսկ վահանակը՝ գրեթե ամբողջությամբ էկրանապատ է:

Ավտոարտադրողը չի մանրամասնել, թե ինչ կարժենա EQS-ը, բայց ոլորտի մասնագետները ակնկալում են, որ այն հեշտությամբ կգերազանցի 100 000 ԱՄՆ դոլարը:

http://tert.am