Android 12 ՕՀ-ն կկարողանա ցանկացած հավելվածի տեքստի բովանդակությունը թարգմանել այն լեզվով, որով աշխատում է հեռախոսը

Android 12 օպերացիոն համակարգը շուտով կկարողանա ցանկացած հավելվածի տեքստի բովանդակությունը թարգմանել այն լեզվով, որով աշխատում է հեռախոսը, հայտնում է XDA պորտալը:

Նշվում է՝  նոր գործառույթն օգտատիրոջ սարքում տեղադրված ծրագրերը ավտոմատ կերպով թարգմանելու հնարավորություն կընձեռի: Համակարգը կհարմարեցնի ծրագրաշարի տեքստային մասը համակարգի կողմից ընտրված լեզվին:

Գործառույթը կիրականացվի Google Translate ծրագրի հիման վրա, և դրա գործարկման համար անհրաժեշտ կլինի համացանցին հասանելիություն:

«Կանաչ ռոբոտի» նոր տարբերակը կներկայացվի 2021 թ. մայիսի 1-ին կայանալիք Google-ի I/O համաժողովի ընթացքում: Android 12-ի նոր տարբերակն օգտատերերին հասանելի կդառնա աշնանը՝ նոր սերնդի Pixel սմարթֆոնների հետ միասին:

http://tert.am