1 րոպեում մինչև 250 բառ․ ԱՄՆ-ում արագ տպագրության համար «խելացի» ստեղնաշար են ստեղծել (տեսանյութ)

CharaChorder ստարտափը գործարկել է CharaChorder Lite «խելացի» ստեղնաշարի նոր նախագիծը։

Մշակողները պարզեցրել են տեքստի տպագրության համար նախատեսված համակարգը` հնարավորություն տալով մեկ հպումով ամբողջական բառեր տպագրել։

Նոր CharaChorder Lite-ը նման է սովորական ստեղնաշարի, սակայն այն օգտատերերին հնարավորություն է տալիս մուտքագրել ամբողջական բառեր և տեքստեր:

Բացի այդ, նախադասության բառերը կարող են չլինել ճշգրիտ հերթականությամբ, քանի որ նոր տեխնոլոգիան ուղղում է բառերի հերթականությունը։

Ենթադրվում է, որ օգտատերերը ստեղնաշարի օգնությամբ կկարողանան ավելացնել տեքստի  տպագրման  արագությունը՝ րոպեում 40-ից հասցնելով մինչև 250 բառի:

Նշվում է, որ ստեղնաշարն արժե 299 դոլար։

CharaChorder Lite keyboard lets you type at the "speed of thought" - Geeky  Gadgets

http://tert.am