Amazon Web Services-ը եւ Google-ը Իսրայելում ամպային ծառայությունների տրամադրման նախագիծ կստեղծեն

Իսրայելի կառավարությունն ընտրել է Amazon Web Services-ը (AWS) եւ Google-ը` Իսրայելի կառավարությանը եւ զինված ուժերին ամպային ծառայություններ տրամադրելու 1 միլիարդ դոլար արժողությամբ նախագծի համար:

Amazon-ը եւ Google-ը Nimbus անվամբ հայտնի քառափուլ մրցույթ ում առաջ են անցել Microsoft-ից, Oracle-ից եւ IBM-ից։ Նրանք Իսրայելում կստեղծեն տեղական ամպային կայքեր 4 միլիարդ շեկելի (1,2 միլիարդ դոլար) սկզբնական ներդրմամբ: Այս կայքերը տեղեկատվությունը կպահեն Իսրայելի սահմաններում՝ անվտանգության խիստ կանոններին համապատասխան, հայտնում է Reuters-ը:

Նախագծի չորս փուլերը ներառում են ամպային ենթակառուցվածքի ձեռքբերում եւ ստեղծում, կառավարության քաղաքականության ձեւավորում, ինտեգրում եւ միգրացիա, ինչպես նաեւ ամպային գործունեության վերահսկում եւ օպտիմալացում:

Նախարարությունը հայտարարել է, որ Nimbus-ը բազմամյա առաջատար նախագիծ է, որը նախատեսված է վերջնական լուծում տալ կառավարությանը, պաշտպանությանը եւ տնտեսության մեջ այլ խմբերին ամպային ծառայություններ մատուցելու համար:

Նախագծի երրորդ մասը վերանայելու համար ընթացքի մեջ է մեկ այլ հայտի գործընթաց, որը կընտրի տասնյակ տեղական մատակարարների, որոնք կօգնեն կառավարական համակարգերը ամպ տեղափոխելուն եւ ամպային ոլորտում մեջ համակարգեր մշակելուն: