ԵՄ-ում մտադիր են սահմանափակել բարձր ռիսկով արհեստական ինտելեկտի օգտագործումը

ԵՄ-ում մտադիր են սահմանափակել բարձր ռիսկով արհեստական ինտելեկտի օգտագործումը, ինչպես օրինակ՝ իրական ժամանակով դեմքի սքանավորում, որը կարող է սպառնալիք լինել մարդկանց իրավունքներին կամ անվտանգությանը, հաղորդում է AP-ը:

«ԵՄ-ն նոր գլոբալ նորմեր է մշակում, որպեսզի ապահովի ԱԻ վստահությունը»,-ասել է Եվրահանձնաժողովի թվային դարաշրջանի հարցերով փոխնախագահ Մարգրեթ Վեսթագերը:

Առաջարկները ներառում են դեմքերի ճանաչման ֆունկցիայի արգելք:

«Մեր հասարակությունում զանգվածային հսկողության համար տեղ չկա»,-ասել է Վեսթագերը:

Սակայն բացառություն կլինի իրավապահների համար, որոնք որոնում են կորած երեխայի կամ հետախուզվող անձի:

Խախտումները կարող են հանգեցնել մինչեւ 30 000 եվրոյի չափով տուգանքի: