Facebook-ը հաշվի կառնի նորությունների ժապավենի վերաբերյալ օգտագործողների կարծիքը

Facebook Inc-ը քայլեր է ձեռնարկում` օգտագործողների ուղղակի արձագանքը հաշվի առնելու համար, որպեսզի նորությունների իր ժապավենը (News Feed) նրանց նախասիրություններին համապատասխան կազմակերպի:

News Feed-ը, որը ընկերներից եւ ընկերություններից հաղորդագրություններ է պարունակում, առաջինն է, որ տեսնում են օգտվողները բջջային հավելվածում իրենց հաշիվը բացելիս կամ կայք այցելելիս:

Ընկերությունն ամբողջ աշխարհում թեստեր է անցկացնում, որպեսզի օգտվողներից ավելի կոնկրետ արձագանքներ ստանա այն մասին, թե ինչ են ուզում նրանք տեսնել, գրում է Facebook-ն իր բլոգում:

Facebook-ը նաեւ հայտարարել է, որ կուսումնասիրի շատ զայրացած արձագանքներով գրառումները եւ օգտվողներին կհարցնի, թե որ բովանդակությունն են ուզում ավելի քիչ տեսնել: