Apple-ը կարող է iPhone թողարկել առանց ֆիզիկական ստեղների

Նման սմարթֆոնն ավելի անվտանգ կլինի:

Apple-ը արտոնագիր է ստացել նոր տեխնոլոգիայի համար, որը թույլ կտա ընկերությանը սմարթֆոն թողարկել առանց ֆիզիկական ստեղների, միևնույն ժամանակ թույլ տալով, որ սարքը գործի՝ ինչպես նախկինում:

Դրա համար նախատեսված է, որ սենսորները տեղադրվեն կողային մակերևույթների մետաղի տակ, և հպումը կընթերցվի փոքր անցքերի շնորհիվ, որոնք ուշադրություն չեն գրավի և, կարծես, տեղակայված կլինեն նույն վայրերում, որտեղ այժմ ֆիզիկական ստեղներն են տեղակայված:

Նմանատիպ լուծում արդեն ներդրվել է Mac mini-ում. երբ սարքը միացված է, դրա վրա LED է վառվում, իսկ երբ անջատվում է, կարգավիճակի ցուցիչն անհետանում է, կարծես թե էլեկտրական լամպեր չկան: Միայն այժմ այս հնարքը նախատեսվում է իրականացնել ոչ թե LED ցուցիչով, այլ հպման սենսորով, որի մեծ մասը նմանապես թաքնված կլինի տեսադաշտից:

Դատելով արտոնագրային հայտի տեքստից՝ սենսորային նման կոճակները նախատեսված են ոչ միայն սմարթֆոնի մարմինը ​​տեսքով հաճելի դարձնելու համար, այլ նաև վերացնելու կառույցի շարժական մասերի միջոցով փոշու և խոնավության  հայտնվելու հնարավորությունը: Բացի այդ, հպման կոճակները, ի տարբերություն մեխանիկականների, չեն մաշվի, և դրանք վնասելը շատ ավելի դժվար կլինի:

Տեսականորեն այդպիսի հսկողությունը կարող է ավելացվել ոչ միայն iPhone-ին, այլ նաև HomePod-ին կամ ցանկացած այլ սարքի` այնքան ժամանակ, քանի դեռ օգտագործողի համար ակնհայտ է, թե սարքի որ հատվածին է անհրաժեշտ  դիպչել` անհրաժեշտ պարամետրերը փոխելու համար:

http://168.am