Նոր գույնով iPhone, ամենահզոր Mac-ն ու iPhad-ը․ Ի՞նչ է ներկայացրել Apple-ը

Apple ընկերությունը 2021 թվականի իր առաջին շնորհանդեսին ներկայացրել է մի շարք նոր տեխնիկաներ, ինչպես նաև ձայնային ծառայության թարմացման մասին։

Նոր iMac՝ M1-ով և յոթ գույներով

Երկար սպասված դիզայնի փոփոխություն ու աննախադեպ հզորություն

Apple-ը ներկայացրեց նոր 24-դյույմանոց iMac-ը՝ առաջինը, որը աշխատում է M1 պրոցեսորով: Դրա 4.5K Retina էկրանն աջակցում է TrueTone տեխնոլոգիային, որը պատկերի պայծառությունն ու ջերմաստիճանը հարմարեցնում է շրջակա լույսին:

Apple Silicon պրոցեսորի շնորհիվ նորույթը դարձել է պատմության մեջ ամենահզոր iMac-ը: Արտադրողի կարծիքով, այն մինչև 85% արագ է, քան Intel-ի iMac-ը Xcode, Lightroom և iMovie ծրագրերում: Այս մոդելը նաև ստացել է FaceTime տեսախցիկ Full HD լուծաչափով և նոր բարձրախոսներ` Dolby Audio-ի և տարածական աուդիոյի աջակցությամբ:

Կախված փոփոխությունից` նոր iMac-ն ունի մինչև չորս USB-C պորտ (որոնցից երկուսը Thunderbolt-ն են): Կա նաև Ethernet, բայց այն ներկառուցված է ոչ թե համակարգչի, այլ էներգիայի ադապտերի մեջ, ինչը թույլ է տալիս սեղանի վրա չխանգարել ավելորդ լարերով: Բացի այդ, Apple-ն առաջին անգամ պատրաստել է հյուսված հոսանքի մալուխ, ուստի այն պետք է ավելի երկար կյանք ունենա:

Այն նաև Apple-ի առաջին համակարգիչն է, որն ունի Touch ID աջակցություն: Համապատասխան բանալին հասանելի կլինի ֆիրմային անլար ստեղնաշարերի որոշ փոփոխություններում, որոնք վաճառքի համար մատչելի կլինեն iMac 24-ով:

http://168.am