Nokia-ն սմարթֆոն է պատրաստում՝ 5G ցանցում աշխատելու հնարավորությամբ և նորագույն տեսախցիկով

Ֆիննական HMD ընկերությունը, որին պատկանում է Nokia ապրանքանիշը, պատրաստվում է ներկայացնել X50 սմարթֆոնը:

Ինչպես հայտնում է Nokiapoweruser կայքը, նորագույն սմարթֆոնի դիզայնը գաղտնի է պահվում, սակայն նշվում է, որ այն նման է լինելու վերջերս ներկայացված X-շարքի մոդելներից մեկին:

Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ սմարթֆոնը համալրվելու է դեռևս չկիրառված Snapdragon 775 պրոցեսորով, որը փոխարինելու կգա 765G տարբերակին: Այդ պրոցեսորի հետ Nokia X50 սմարթֆոնը կստանա հինգերորդ սերնդի բջջային ցանցում աշխատելու հնարավորություն:

Նորույթը կզինվի տեսախցիկի միանգամից հինգ սենսորով, որոնցից գլխավորը կներկայանա 108 մեգապիքսել կետայնությամբ: Նորույթի յուրահատկությունների թվում նշվում է QHD+ կետայնությամբ էկրանը՝ պատկերի 120 Գհ հաճախականությամբ թարմացման հնարավորությամբ:

Նախատեսվում է, որ Nokia X50-ը կներկայացվի 2021թ.-ի երրորդ եռամսյակում:

http://tert.am