Caviar-ը ներկայացրել է Tesla-ի ամենաթանկ մոդելը, որը ոսկեզօծ է (լուսանկարներ)

Ամերիկյան արտադրության Tesla էլեկտրաքարը ներկայում ամենապահանջված մոդելներից է աշխարհում, որի նմուշներից մեկն արտաքուստ ձևափոխել և հարդարել է ռուս-իտալական Caviar բրենդը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, արդյունքում ստացվել է Model S Plaid+ մոդելի մի տարբերակ, որը ոսկեզօծ է և արժե 299 000 դոլար և, ըստ կայքի, ներկայում աշխարհում Tesla-ի ամենաթանկ մոդելն է: Մինչդեռ օրիգինալ Model S Plaid+-ի ամենակատարելագործված տարբերակն ԱՄՆ-ում արժե 168 990 դոլար:

Ուշագրավ նորույթը ստացել է  Model Excellence 24K անվանումը:  Caviar-ը մտադիր է այդ մեքենայից կստեղծել 99 օրինակ:

http://tert.am