Նիդեռլանդներում կառուցվել է Եվրոպայում առաջին ամբողջությամբ 3D տպագրության տեխնոլոգիայով կառուցված տունը (լուսանկարներ, տեսանյութ)

Նիդեռլանդներում զույգը տեղափոխվել է Եվրոպայում առաջին, ամբողջությամբ 3D տպագրության տեխնոլոգիայով կառուցված տուն, հաղորդում է The Guardian-ը։

Ամուսնական զույգը՝ 70-ամյա Էլիզ Լուտցը և 67-ամյա Հարի Դեքերսը, ապրիլի 29-ին ստացել է «3D տան» թվային բանալիները՝ հավելված, որը մեկ հպումով թույլ է տալիս բացել իրենց նոր տան դուռը։

«Ընդամենը 120 ժամ է պահանջվել այն 3D տպագրության տեխնոլոգիայով ստեղծելու համար», – ասել է Weber Benelux ընկերության գլխավոր տնօրեն Բաս Գյուիսմանսը։

Նշվում է, որ առանձնատունը 94 քառակուսի մետր է։ Այն պատրաստված է 24 բետոնե շերտից, որոնք առանձին-առանձին տպվել են և տեղափոխվել շինհրապարակ, որտեղ դրանք անվնաս տեղադրվել են տան հիմքի վրա:

«Շատ գեղեցիկ տուն է։ Այն, ասես, ռմբապաստարան լինի, մենք մեզ անվտանգ ենք զգում»,- հայտնել է զույգը։

Harrie Dekkers and Elize Lutz outside their 3D-printed house in Eindhoven, the Netherlands.

Harrie Dekkers and Elize Lutz inside their 3D-printed house: ‘It has the feel of a bunker – it feels safe.’

Outer wall of 3D-printed house in Eindhoven

http://tert.am