Apple-ը պատրաստվում է iPhone-ում օգտագործել սեփական արտադրության 5G մոդեմներ

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ծրագրում է հրաժարվել Qualcomm ընկերության բջջային մոդեմներից և ցանկանում է դրանք փոխարինել սեփական տեխնոլոգիայով, գրում է korrespondent.net-ը:

Վերլուծաբան Մին Չի Կյոյի կարծիքով՝ ընկերության՝ այս տեխնոլոգիայով մշակված iPhone-ները գնորդներին կներկայացվեն 2023 թվականին:

«IPhone 12 շարքի բոլոր մոդելները հագեցած են Qualcomm-ի 5G մոդեմներով, այսինքն՝ Qualcomm X55 5G-ով: Սա ամենաթանկ բաղադրիչներից մեկն է, որի գինը 90 դոլար է», – ասել է վերլուծաբանը և նշել, որ Apple-ի նման որոշման գլխավոր պատճառը հենց սա է:

Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե ինչ կարժենան նոր սմարթֆոնները:

http://tert.am