Instagram-ում նոր գործառույթ է հայտնվել

Instagram սոցիալական ցանցի ստեղծողները հայտարարել են նոր գործառույթի մասին, որի շնորհիվ օգտատերերն այժմ կարող են իրենց համար դերանուններ ընտրել:

Այս մասին նշված է սոցիալական ցանցի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:

Նշվում է՝ դերանունը կցուցադրվի անձի անվան աջ կողմում, այն կտարբերվի մնացած գրություններից, քանի որ տառատեսակը կլինի ավելի փոքր և մոխրագույն: Ցանկության դեպքում  օգտատերը կկարողանա իր դերանունը հասանալի դարձնել միայն իր հետևորդների համար:

NBC News-ի տվյալներով՝ լրացուցիչ գործառույթը տարածք կխնայի պրոֆիլի նկարագրության՝ կենսագրության մեջ, որտեղ նիշերի քանակը սահմանափակ է: Լրագրողների խոսքով՝ նոր գործառույթը կարող է դուր գալ «անսեռ» մարդկանց, այսինքն՝ նրանց, որոնք իրենց ո՛չ տղամարդ, ո՛չ էլ կին չեն համարում:

Նոր հնարավորությունն արդեն հասանելի է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Ավստրալիայում: Ապագայում ընկերությունը նախատեսում է գործառույթն այլ երկրներում ևս ակտիվացնել:

http://tert.am