Իլոն Մասքը դադարեցրել է Tesla-ի էլեկտրամոբիլների վաճառքները բիթքոյններով

Tesla էլեկտրամոբիլների արտադրողը դադարեցնում է բիթքոյնների ընդունումը որպես վճարամիջոց՝ կրիպտոարժույթի ստացման համար հանածո վառելիքի օգտագործման պատճառով: Այդ մասին Twitter-ում մայիսի 12-ին հայտարարել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը։

«Tesla-ն դադարեցրել է փոխադրամիջոցների վաճառքները բիթքոյնով: Մենք անհանգստացած ենք հանածո վառելիքի, հատկապես ածխի, որը վնասակար արտանետումների վատագույն ցուցանիշներ ունի, արագ աճող օգտագործմամբ՝ արդյունահանման եւ բիթքոյնի տրանզակցիաների համար»,-Մասքը գրել է սոցցանցում:

Քանի դեռ կրիպտոարժույթի արդյունահանումը չի իրականացվում էներգիայի կայուն աղբյուրների օգնությամբ, ընկերությունը չի պլանավորի վաճառել իր բիթքոյնները եւ դրանք օգտագործել գործառնությունների համար:

Այդ հայտարարության ֆոնին բիթքոյնի արժեքն անցած գիշեր ընկել է մինչեւ 46,8 հազար դոլար, հետեւում է  CoinDesk պորտալի տվյալներից: Երեւանի ժամանակով 04:45-ի դրությամբ 1 ռուբլու դիմաց փոխարժեքը բարձրացել է մինչեւ 50 հազար դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

http://168.am