Bosch Unlimited. բոլոր ժամանակների ամենաճկուն փոշեկուլը

Ճկունություն և հուսալի աշխատանք

Ճկունությունն ու հուսալիությունն այն է, ինչ մարդկանց մեծամասնությունը ցանկանում է իր փոշեկուլից։ Ուստի զարմանալի չէ, որ անլար սարքերը, որոնք նաև թեթև են ու հեշտ օգտագործման մեջ, հատկապես պահանջված են։ Պատճառն ակնհայտ է․ նման սարքերն իդեալական են ամենօրյա արագ մաքրության համար։

Երկար աշխատաժամանակ, միշտ պատրաստ մաքրության և արագ հասանելի

Անլար փոշեկուլների մարտկոցների սահմանափակ կյանքը ստիպում էր շատերին խուսափել դրանք ձեռք բերելուց։ Երկարացնելով Unlimited փոշեկուլների մարտկոցի կյանքը՝ Bosch-ը լուծեց այդ խնդիրը միանգամից երկու ուղղությամբ:

Առաջին հերթին, նոր անլար փոշեկուլն ունի երկրորդ մարտկոց և արագ լիցքավորիչ։ Մարտկոցն ամբողջությամբ լիցքավորվում է մեկ ժամում, ինչը բավարար է այդ ընթացքում ձեր տունը կամ մեքենան մաքրելու համար։ Երկրորդ, Unlimited-ն օգտագործում է Bosch Home & Garden հանրահայտ և ստուգված մարտկոցային համակարգը՝ 18 վոլտ Power For ALL համակարգ։ Սա մասնավորապես նշանակում է, որ մի մարտկոցը կարող է լիցքավորվել, երբ երկրորդը, կամ Bosch-ի մեկ այլ սարքի մարտկոցն այդ պահին օգտագործման մեջ է։ Նշանակում է, որ  Unlimited մոդելը հնարավոր է օգտագործել գրեթե ցանկացած պահի։

Մաքրություն ամենուր. մաքրեք դժվար հասանելի հատվածները հեշտ և մանրակրկիտ

Չնայած խելացի մարտկոցային համակարգը վաճառքի համար հիանալի առավելություն է՝ սա ամենը չէ, ինչ առաջարկում է Bosch Unlimited-ը: Փոշեկուլի բարակ և թեթև դիզայնը դարձնում է այն հեշտ օգտագործման մեջ, իսկ հատուկ աքսեսուարներն օգնում են հասնել աթոռների տակ, մեքենայի նստատեղերի ու բազմոցի արանքներին։ Երկար ու ճկուն վրադիրը թույլ է տալիս հեշտությամբ մաքրել բարձր առաստաղները, պատերի և գրապահարանների՝ դժվար հասանելի անկյունները։ Իսկ AllFloor HighPower խոզանակը թույլ է տալիս արագ և հեշտ մաքրել հատակը։ Հրաժե՛շտ տվեք փոշուն և սարդոստայններին։

Հզոր աշխատանք, կատարյալ արդյունք

Unlimited մոդելն ունի շարժիչի նորագույն տեխնոլոգիա՝ the DigitalSpin Motor։ Այն հագեցած է պրակտիկ վրադիրով՝ հատակի մանրակրկիտ մաքրման համար։ Ավտոմատացված AllFloor HighPower խոզանակը րոպեում կատարում է մոտ 5000 պտույտ՝ ապահովելով բոլոր տեսակի հատակների կատարյալ մաքրությունը։