Mercedes-Benz-ը փորձարկումների է հանել նորագույն EQS էլեկտրական ամենագնացը (լուսանկարներ, տեսանյութ)

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը սկսել է EQS էլեկտրական մոդելի ամենագնաց տարբերակի փորձարկումները: Ինչպես հայտնում է Motor1 պորտալը, էլեկտրամեքենայի սերիական մոդելը կկառուցվի MEA հարթակի հիման վրա, որում օգտագործվում է բարձր ամրության պողպատ, ալյումին և ձուլվածքներ:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ դիզայներական լուծումներից շատերը կփոխառվեն համանուն սեդանից, որի դեբյուտը կայացել է 2021 թվականի ապրիլին: Ավտոմեքենան կհամալրվի MBUX մուլտիմեդիա համակարգի յուրահատուկ հիպերէկրանով (Hyperscreen), որը զբաղեցնելու է սրահի դիմացի հատվածի մեծ մասը:

Մուլտիմեդիա համակարգից բացի, հիպերէկրանը կմիավորի կառավարման վահանակի, նավիգացիոն համակարգի և տարատեսակ կարգավորումների գործառույթները: Ակնկալվում է, որ մոդելի շնորհանդեսը տեղի կունենա 2021 թվականի վերջին:

http://tert.am