Google-ը շարունակել է տվյալներ հավաքել օգտատերերի գտնվելու վայրի մասին այն դեպքում, երբ այդ գործառույթն անջատված է եղել. Business Insider

Ամերիկյան Google ընկերությունը դիտավորյալ բարդացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների օգտատերերի գաղտնիության կարգավորումները և շարունակել է տվյալներ հավաքել նրանց գտնվելու վայրի մասին այն դեպքում, երբ այդ գործառույթն անջատված է եղել:

Այս մասին գրում է Business Insider-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը:

Փաստաթղթերի համաձայն՝ Google-ի ղեկավարները ճնշում են գործադրել LG և այլ սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող ընկերությունների վրա՝ օգտատերերից իրենց աշխարհագրական դիրքի վերաբերյալ կարգավորումները թաքցնելու առնչությամբ:

Հիշեցնենք՝ մայիսի սկզբին Google-ը հայտարարել էր, որ 2022 թվականից սկսած հավելվածների խանութում կսկսի մանրամասն տեղեկատվություն ցուցադրել այն մասին, թե ինչ տվյալներ են հավելվածները հավաքագրում օգտատերերի վերաբերյալ:

Ավելի վաղ նման նորամուծության մասին հաղորդել էր նաև Apple ընկերությունը:

http://tert.am