LG-ն ամբողջությամբ դադարեցրել է սմարթֆոնների արտադրությունը

Հարավկորեական LG ընկերությունը պաշտոնապես դադարեցրել է սմարթֆոնների և պլանշետների արտադրությունը, իսկ Վիետնամում գործող միակ մասնագիտացված գործարանը կզբաղվի կենցաղային տեխնիկայի հավաքմամբ:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերջին սմարթֆոնները  LG-ի պատմության մեջ դարձել են Velvet 2 Pro և LG Rollable մոդելները, որոնք այդպես էլ հասանելի չդարձան ազատ վաճառքում: Տվյալ մոդելից արտադրված մի քանի հազար օրինակն ընկերությունը վաճառում է Հարավային Կորեայում իր աշխատակիցների շրջանում:

Վիետնամում բացված գործարանը 2015 թվականից ի վեր դարձել էր LG-ի բջջային էլեկտրոնիկայի արտադրության հիմնական վայրը: Սմարթֆոններից բացի այնտեղ պատրաստվում էին արտադրել տեսախցիկներ, մոդուլներ, էկրաններ և խոշոր կենցաղային տեխնիկա:

LG-ն սմարթֆոնների շուկայից հեռանալու մտադրության մասին մասին հայտնել էր 2021 թվականի ապրիլին` պայմանավորված ընկերության գաջեթների պահանջարկի կտրուկ նվազման ֆոնին:

http://tert.am