Xiaomi-ի նորարարության շնորհիվ այսուհետ սմարթֆոնները կարելի է ամբողջապես լիցքավորել 8 րոպեում (լուսանկարներ)

Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների արագ լիցքավորման համար նախատեսված նոր՝ HyperCharge տեխնոլոգիան: Ըստ պաշտոնական անոնսի՝ նորամուծությամբ համալրված սարքն այսուհետ հնարավոր կլինի լիցքավորվել հաշված րոպեների ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

HyperCharge տեխնոլոգիան հասանելի է լարային և անլար տարբերակներով: 200 վատտ հզորությամբ նորամուծության լարային տարբերակը կարող է 400mAh մարտկոցով սմարթֆոնը 100 տոկոսով լիցքավորել 8 րոպեում:

Ինչ վերաբերում է անլար տարբերակին, ապա այս դեպքում տեխնոլոգիայի հզորությունը հասնում է 120 վատտի: Mi 11 Pro սմարթֆոնի վրա կատարված փորձարկման արդյունքում այս տարբերակով լիցքավորելիս սմարթֆոնը 7 րոպեում լիցքավորվել է 50 տոկոսով, իսկ ամբողջական լիցքավորման համար պահանջվել է 15 րոպե:

Ընկերությունը դեռևս չի հայտնել, թե HyperCharge տեխնոլոգիան երբ կներկայացվի օգտատերերին:

Նշվում է՝ մշակողները դեռևս ստիպված են լուծել արագ լիցքավորման ընթացքում սմարթֆոնի գերտաքացման խնդիրը, ինչը բացասաբար է անդրադառնում մարտկոցի աշխատանքի վրա:

Полная зарядка смартфона всего за 8 минут. Xiaomi представила 200-ваттную  проводную и 120-ваттную беспроводную

Charge A 4000mAh Smartphone In Just 8 Minutes – USA Bpositive

http://tert.am