Android համակարգում «գաղտնի գործառույթ» է հայտնաբերվել

Android 12 օպերացիոն համակարգում «գաղտնի ռեժիմ» է հայտնվել, որի մասին հայտարարել է Google ընկերությունը: Ինչպես ներկայացնում է BGR պորտալը, խոսքը նոր խաղային ռեժիմի մասին է, որը հասանելի կլինի «Ժամանակացույց» (Digital Wellbeing > Do Not Disturb > Schedules) բաժնում:

Ենթադրվում է, որ նոր գործառույթը թույլ կտա օգտատերերին խաղերը հեռախոսից հեռարձակել YouTube-ում, ինչպես նաև ձայնագրել ձայնը և ցույց տալ ստեղների սեղմումը: Բացի այդ, այն թույլ կտա խաղի ժամանակ կարգավորումներ անել և մեծացնել գաջեթի արդյունավետությունը:

«Կարգավորումներ» բաժնում նոր գործառույթը հայտնաբերել են օպերացիոն համակարգի փորձարկման մասնակիցները: Նշվում է, որ գործառույթը դեռևս փորձարկման փուլում է, այդ իսկ պատճառով դրա մասին չի հայտարարվել:

Android 12 օպերացիոն համակարգն օգտատերերի համար հասանելի կդառնա ոչ շուտ, քան աշնանը:

http://tert.am