Google-ին հաջողվել է թվայնացնել մարդու գլխուղեղի մասը (լուսանկարներ, տեսանյութ)

Google ընկերությունը համագործակցել է Հարվարդի համալսարանի Լիխտմանի անվան լաբորատորիայի գիտնականների հետ՝ մարդու գլխուղեղի կեղևի հյուսվածքի մեկ խորանարդ միլիմետրը թվայնացնելու համար, գրում է 9to5google-ը:

Դրա համար վերցվել է էպիլեպսիայով հիվանդի ուղեղի մի մասը: Դրանից հետո գիտնականները նմուշները բաժանել են 30 նանոմետր հաստությամբ 5300 հատվածների և սկանավորել պատկերների յուրաքանչյուր շերտ, որոնք նրանք ներկայացրել են Google-ին: Ընկերությունում այնուհետև ձևավորվել է 3D թվային պատկերը:

Արդյունքում ստացվել է 225 միլիոն 2D պատկեր, որի օգնությամբ գիտնականները ստեղծել են 1,4 պետաբայթ ծավալով 3D մոդել:

Թերթ․am