iPhone 13-ը ցուցադրվել է նոր գույնով

Նոր iPhone-ների ներկայացմանը մնացել է ընդամենը երեք ամիս, այնպես որ, նոր ապրանքների մասին ավելի ու ավելի շատ մանրամասներ են հայտնվում:

Համացանցում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ iPhone 13 շարքն այս տարի  նոր գույն կունենա՝ նարնջագույն: Դիզայներ և նկարազարդող Յան Զելբոն ցույց է տվել, թե ինչ տեսք է այն ունենալու:

Նախկինում Apple սմարթֆոններն ունեցել են միայն այս գույնի նման մեկ գույն՝ iPhone XR-ը: Միայն այն նարնջագույնի և կարմիրի խառնուրդ էր:

Նոր գույնից բացի, iPhone 13-ը պետք է ունենա նաև ավելի դասական տարբերակներ՝ սև, սպիտակ և կարմիր: Իսկ ավանդույթի համաձայն՝ 13 Pro և 13 Pro Max-ը կունենան ավելի հանգիստ գույներ։

Անցյալ տարի Apple-ի սմարթֆոնների նոր գույնը վառ կապույտն էր՝ այն հասանելի է iPhone 12 և 12 mini-ների համար:

http://168.am