Մասքը հայտնել է, թե Tesla-ն երբ կընդունի բիթքոյններով վարձատրությունը

Tesla ընկերությունը վերստին կընդունի բիթքոյններով վարձատրությունը, երբ այդ կրիպտոարժույթը դառնա ավելի էկոլոգիական: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասքը։

Մայիս ամսին Tesla ընկերությունը դադարեցրել է իր ավտոմեքենաների վաճառքը բիթքոյններով՝ կրիպտոարժույթի մայնինգի համար արդյունահանվող վառելիքի, մասնավորապես, ածխի, օգտագործման պատճառով:

«Երբ հայտնվի մայներներով էներգիայի խելացի օգտագործման հաստատումը, որն ստացվում է մաքուր աղբյուրներից, Tesla-ն, ապագայում դրական միտումներով, կրկին կթույլատրի բիթքոյնների օգտագործմամբ գործողությունների իրագործումը»,-Մասքը գրել է Twitter-ում:

Բթքոյնների արժեքը այդ հայտարարության ֆոնին գերազանցել է 39 հազար դոլարի նշագիծը, աճը կազմել է մոտավորապես 10 տոկոս: Ավելի վաղ ի պաշտպանության բիթքոյնի Իլոն Մասքի թվիթները խիստ ազդել են կրիպտոարժույթի գնանշումների վրա, այդ թվում՝ երբ Մասքն այս տարվա հունվարին բիթքոյնը հիշտակեց Twitter-ի էջում արած իր գրառման մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

http://168.am