Facebook-ն արհեստական ​​բանականություն է փորձարկում՝ վիրավորական մեկնաբանությունները հատկորոշելու համար

Ամերիկյան Facebook ընկերությունն արհեստական բանականություն է փորձարկում սոցիալական ցանցի խմբերում վիրավորական մեկնաբանությունները հատկորոշելու համար, հաղորդում է CNN-ը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ արհեստական բանականությունը «հակասական» կնշի և  հավանական հակասական մեկնաբանությունների մասին համապատասխան ծանուցումները կուղարկի խմբի ադմինիստրատորին:

Բացի այդ, խմբերում անպատշաճ բառապաշարով հաղորդագրությունները կստանան «չափավորության նախազգուշացում» (moderation alert):

Ենթադրվում է, որ այս նոր մեթոդը կօգնի ադմինիստրատորներին ժամանակին ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ կոնֆլիկտների դեէսկալացիայի համար:

Մանրամասնվում է՝ սահմանափակումները չեն կարող կիրառվել քաղաքականության, պատվաստումների և մշակութային տարբերությունների վերաբերյալ վեճերի դեպքում:

http://tert.am