Բացահայտվել են նոր սերնդի iPhone-ի շնորհանդեսի և վաճառքի հանվելու ամսաթվերը. LeaksApplePro

Ամերիկյան Apple ընկերությունը 2021 թվականին վերադառնալու է նոր սերնդի «այֆոնների» թողարկման սովորական ժամանակացույցին: Այս տարվա նորույթների շնորհանդեսի օրը բացահայտել է LeaksApplePro թվիթերյան էջը, որը քաջատեղյակ է տեխնոլոգիական «հսկայի» նորություններից:

«Apple-ի միջոցառումը նախատեսված է սեպտեմբերի 14-ին: Նախնական պատվերհների գրանցումը մեկնարկելու է սեպտեմբերի 17-ին, իսկ վաճառքի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 24-ին»,- ասվում է աղբյուրի հաղորդագրության մեջ:

Չինացի բլոգերներից մեկն ավելի վաղ բացահայտել էր iPhone 13 շարքի սմարթֆոնների հավանական գները, որոնք տատանվելու են 700-1500 դոլարի սահմանում:

Tert.am