«Խելացի» լվացարանը հնարավորություն է տալիս ախտահանել սմարթֆոնը, մինչ օգտատերը լվանում է ձեռքերը (տեսանյութ)

Սոցցանցում մեծ տարածում է գտել բարձրտեխնոլոգիական լվացարանը` համալրված սմարթֆոնը ախտահանելու հատուկ գործառույթով: Նշվում է, որ սմարթֆոնը ախտահանվում է, մինչ օգտատերը լվանում է ձեռքերը:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, նորարարության մասին շատ տեղեկություն չկա, միայն սոցցանցում տարածվող տեսանյութերն են: Հրապարակված կադրերում երևում է, որ օգտատերը սմարթֆոնը տեղադրում է լվացարանի` հատուկ հեռախոսի համար նախատեսված հատվածում և լվանում ձեռքերը հոսող ջրի տակ:

Այդ ընթացքում ուլտրամանուշակագույն ճառագայթները մաքրում են սմարթֆոնը հնարավոր վիրուսներից և մանրէներից:

 

Tert.am