ՄԱԿ-ը նախազգուշացրել է Երկրին «սպառնացող» մեծ թվով աստղակերպերի մասին

ՄԱԿ-ի տիեզերական տարածության օգտագործման հարցերով կոմիտեի գիտատեխնիկական ենթակոմիտեն հաշվարկել է Երկրի ուղեծիրը հատող խոշոր աստղակերպերի և գիսաստղերի իրական թիվը, գրում է ria.ru-ն։

«2021 թվականի ապրիլի 17-ի դրությամբ գիտնականներին հայտնի է Երկրին մոտեցող 25 647 օբյեկտների մասին»,- ասվում է նրանց հաղորդագրության մեջ։

Ընդ որում, հաղորդվում է՝ գիտնականներին հայտնի է Երկրին մոտեցող խոշոր տիեզերական օբյեկտների ընդամենը 40 տոկոսի մասին․ նրանք տեղյակ չեն երկնային մարմինների մեծ մասի մասին, որոնք կարող են «սպառնալ» Երկրին։

Ավելի վաղ հետազոտողները հանգել էին այն եզրակացությանը, որ մոտավորապես յուրաքանչյուր 15 միլիոն տարին մեկ Երկիր է ընկնում նույն աստղակերպը, որը  «սպանել է դինոզավրերին» և թողել է Չիքսուլուբի վիթխարի խառնարանը:

Tert.am