Իլոն Մասկը քննադատել է Apple-ին

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը պաշտպանել է Epic Games տեխնիկական ընկերությանը Apple տեխնոլոգիական հսկայի հետ վիճաբանության հարցում:

Համապատասխան գրառումը գործարարն արել է իր թվիթերյան էջում` նշելով, որ App Store խանութի գներն «իրականում համաշխարհային հարկ են համացանցի համար»:

Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիրը մի շարք թվիթներով շարունակել է քննադատել Apple-ին: Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, Մասկը մեկնաբանել է, որ սիրում է օգտվել IT-հսկայի արտադրանքներից, սակայն կարծում է, որ 30 տոկոս հարկերը չափազանց են: Նրա խոսքով` նման հարկը բոլորովին անխոհեմ է:

Հուլիսի վերջին Մասկն Apple-ին մեղադրել էր շուկայում ոչ ազնիվ գործողությունների համար: App Store-ի փակ խանութն ամերիկացին անվանել է «ցանկապատված այգի, որն օգտագործվում է մրցակիցներին ծեծի ենթարելու համար»:

Tert.am