Բանկային ծածկագրերը գողացող Android-վիրուս է հայտնաբերվել

Նիդերլանդական ThreatFabric ընկերության տեղեկատվական անվտնագության հարցով փորձագետները հայտնել են Vulture նոր վիրուսի մասին, որը կիբեռհանցագործներն օգտագործում են անձնական տեղեկատվությունը գողանալու համար:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վնասակար ծրագրային ապահովման օպերատորները հասանելիություն են ստանում զոհի սմարթֆոնում առկա յուրաքանչյուր գաղտնի տվյալներին, հատկապես նրանց հետաքրքրում են բանկերի առցանց հավելվածների ծածկագրերը և մուտքանունները: Android-վիրուսն ունակ է էկրանների «սքրինշոթեր» անել, ինչպես նաև ֆիքսել օգտատիրոջ գործողությունները:

Մասնագետները տեղեկացնում են, որ Vulture-ը տարածվում է Google Play հավելվածով: ThreatFabric-ի աշխատակիցները դեռևս երկու վիրուսակիր ծրագիր են հայտնաբերել, որոնք մինչև 8000 սարքավորում են կոտրել:

Tert.am