Փորձագետները նշել են սմաթֆոնների մատակարարման 2021 թվականի առաջատարին

Չինական Xiaomi ընկերությունն առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղը 2021 թվականի երկրորդ եռամսյակում սմարթֆոնների՝ եվրոպական շուկա մատակարարումներով, այդ թվում և Ռուսաստան: Նման եզրակացության են եկել Strategy Analytics-ի մասնագետները:

Չինական տեխնոլոգիական հսկային հաջողվել է զբաղեցնել շուկայի 25.3 տոկոսը՝ ավելի քան 12 մլն բջջային մատակարարելով: Հարավկորեական Samsung ընկերությունը կորցրել է առաջատարի դիրքը՝ զբաղեցնելով շուկայի 24 տոկոսը՝ 12 մլն բջջային հեռախոսի մատակարարմամբ:

Երրորդ տեղը զբաղեցրել է ամերիկյան Apple-ը՝ 19.2 տոկոս մասնաբաժնով և 9 մլն մատակարարված սմարթֆոնով:

Ինչպես վերլուծաբանները նշում են, չինական ընկերության առաջխաղացումը պայմանավորված է մի շարք երկրներում, ինչպես օրինակ՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Իսպանիայում և Իտալիայում, դրա արտադրանքի պահանջարկով: Սպառողներն ավելի հաճախ ընտրում են ապրանքանիշի ոչ թանկարժեք հեռախոսները:

Մեծ աճ են գրանցել նաև չինական այլ արտադրողներ. Oppo ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում 180 տոկոսի աճ է գրանցել, իսկ Realme-ն՝ 1800 տոկոս: Եվրոպայում, ընդհանուր առմամբ, վաճառվել է 50 մլն սմարթֆոն:

Tert.am