ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում հաջողությամբ փորձարկվել են Patriot զենիթահրթիռային համալիրների համար արդիականացված PAC-3 MSE հրթիռները: Այս մասին ասվում է մշակող ընկերության՝ Lockheed Martin-ի կայքում:
Նշվում է, որ փորձարկումների ընթացքում PAC-3 MSE համակարգը կարողացել է որսալ տակտիկական բալիստիկ հրթիռ: Lockheed Martin-ն ընդգծել է, որ դա ցույց է տալիս, որ բարելավված ծրագրակազմը և բաղադրիչները ճիշտ են աշխատում:
Ընկերությունը նաև հաստատել է մեկ այլ PAC-3 CRI համակարգի հուսալիությունը: Հաջող փորձարկումները ցույց են տվել որսացող հրթիռների այս շարքի յուրահատուկ առավելությունները, որոնք ունակ են վերացնել թիրախները և պաշտպանվել մուտքային սպառնալիքներից, այդ թվում ՝ ինքնաթիռներից, բալիստիկ և թևավոր հրթիռներից: