Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy Z Fold3 և Galaxy Z Flip3 ճկուն էկրաններով սմարթֆոնները (տեսանյութ)

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է նոր Galaxy Z Fold3 և Galaxy Z Flip3 ճկուն էկրաններով և խոնավությունից պաշտպանությամբ սմարթֆոններ: Գաջեթները ներկայացվել են օգոստոսի 11-ին՝ Samsung Unpacked ամենամյա միջոցառման շրջանակներում:

Ճկուն էկրանով սմարթֆոններն առաջին անգամ անջրանցիկ են IPX8 ստանդարտին համապատասխան: Galaxy Z Fold3-ը և Galaxy Z Flip3-ն ունեն ամրացված ալյումինե եզր և Corning Gorilla Victus ապակի`քերծվածքներին և այլ վնասներին դիմակայելու համար:

Երկու մոդելների դեպքում էլ հեռախոսները կարող են դիմակայել ծալման 200 000 ցիկլի: Սմարթֆոնները սնուցվում են Snapdragon 888 պրոցեսորից՝ 5G աջակցությամբ:

Samsung-ի նոր սարքերն արդեն հասանելի են նախնական պատվերի համար: Նրանք վաճառքի կհանվեն սեպտեմբերի 10-ին:

Բացի նոր սմարթֆոններից, տեխնոլոգիական հսկան ցուցադրել է խելացի ժամացույցներ Galaxy Watch4 և Galaxy Watch4 Classic նորույթները, որոնք հիմնված են թարմ Exynos W920 պլատֆորմի վրա, ինչպես նաև լիովին անլար Galaxy Buds2 ականջակալները՝ ակտիվ աղմուկի չեղարկմամբ:

Tert.am