2022 Bentley Flying Spur Mulliner. հանրահայտ ավտոբրենդը ներկայացրել է իր ամենաշքեղ սերիական արտադրության սեդանը (լուսանկարներ)

Բրիտանական Bentley ընկերությունը ներկայացրել է իր ամենաշքեղ սերիական արտադրության սեդանը՝ 2022 Bentley Flying Spur Mulliner-ը, գրում է Luxury Launches-ը:

Դրա շնորհանդեսը կայացել է Կալիֆոռնիայում Monterey Car Week միջոցառման շրջանակում:

Աղբյուրը նկատում է, որ Flying Spur Mulliner-ը ներկայացնում է Bentley-ի շքեղության գագաթնակետը: Ցույց տալով անզուգական վարպետություն՝ Mulliner ատելյեն սահմանել է ավտոմոբիլային արդյունաբերության հարմարավետության և ոճի նոր չափանիշներ: Flying Spur Mulliner-ն ամենաշքեղ սեդանն է ինչպես վարորդի, այնպես էլ ուղևորների համար:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն, կախված մոդելից, համալրված է 4լ աշխատանքային ծավալով երկտուրբո V8,  6 լ աշխատանքային ծավալով երկտուրբո W12 կամ  V6 հիբրիդային շարժիչներով: Նշվում է, որ գնի վերաբերյալ տեղեկություն չկա:

Tert.am