Twitter-ը նոր հնարավորություն է գործարկում՝ «թվիթները» որպես ապատեղեկատվություն նշելու համար

Twitter սոցիալական ցանցը «Տեղեկացնել թվիթի մասին» գործառույթում նոր նշում է հավելել՝ «սա շփոթության մեջ է գցում»: Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, այս քայլով ընկերությունը ցանկանում է պայքարել համացանցում ապատեղեկատվության դեմ:

«Մենք փորձարկում ենք գործառույթը, որի օգնությամբ կարող եք տեղեկացնել թվիթների մասին, որոնք, ձեր կարծիքով, շփոթության մեջ գցող տեղեկություն են պարունակում: Այսօրվանից սկսած ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի օգտատերերը կկարողանան թվիթը նշել որպես «Սա շփոթության մեջ է գցում»»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Վերջերս իրականացված հարցման արդյունքներով՝ ամերիկացիների 70 տոկոսը լուրջ խնդիր է համարում կեղծ լուրերի տարածքումը համացանցում:

Tert.am