«Կալաշնիկովը» սմարթ-հրացան է ներկայացրել՝ Android համակարգով (լուսանկարներ)

«Կալաշնիկով» ընկերությունը ներկայացրել է MP-155 Ultima խելացի հրացանը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ սմարթ գործառույթներով հրացանի պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել «Բանակ-2021» համաժողովի ժամանակ:

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ MP-155 Ultima-ն համալրվել է կողային անհատական համակարգչով, որն աշխատում է Android համակարգով: Այն մշակվել է ընկերության մասնագետների կողմից:

Ընկերությունից հայտնել են, որ MP-155 Ultima հրացանը հասանելի է առցանց խանութում, որտեղ հնարավոր է նախնական պատվեր անել, իսկ գինը կազմում 130 000 ռուբլի:

«Նորագույն մոդելը համադրում է МР-155 կիսաավտոմատի հուսալիությունն ու գերժամանակակից դիզայնն ու գաջեթների հետ համատեղելի տեխնոլոգիաները»,- ասվում է նորույթի նկարագրության մեջ:

Սմարթ-հրացանը կարելի է միացնել սմարթֆոնին Bluetooth-ի և Wi-Fi-ի միջոցով:

Tert.am