Ռուսաստանում ինքնագնաց տրանսպորտային միջոց է ներկայացվել (լուսանկարներ)

ՌԴ-ում անցկացվող «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում ներկայացվել է Smart ինքնագնաց մեքենան, որը նախատեսված է սահմանված կայանատեղիներով տեղաշարժման համար:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորագույն փոխադրամիջոցն աշխատում է տեսախցիկների, ռադարների, գերձայնային ցուցիչների և հատուկ ծրագրային ապահովման օգնությամբ, որոնք թույլ են տալիս ճանաչել շարժվող և անշարժ իրերը, նշաններն ու մարդկանց:

Նշվում է, որ երթուղին նախապես ներդրվում է մեքենայի համակարգում, որից հետո մեքենան պարզապես հետևում է այդ երթուղուն: Մեքենան առանց վերալիցքավորման կարող է 140 կմ տարածք անցնել: