Անցնող շաբաթվա ընթացքում ներկայացվել են նորագույն մեքենաներ, ինչպես նաև հայտնի մոդելների թարմացված տարբերակներ, որոնք մեկտեղել է Motor.ru-ն:
Ռուսաստանում ներկայացվել է ոստիկանության համար նախատեսված արագընթաց ռոդսթերը, որի հիմքում ընկած է «Ղրիմ» մոդելը: Ռոդսթերը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 4,9 վայրկյանում:
Գերմանական Porsche-ն ներկայացրել է Taycan սեդանի և Taycan Cross Turismo ունիվերսալի թարմացված տարբերակները՝ վերադարձնելով 90-ականների վառ գույները: Մեքենան համալրված է Android Auto համակարգով և բարելավված ուժային և վերալիցքավորման համակարգերով:
Mercedes-Benz-ը ներկայացրել է երկրորդ սերնդի Citan կոմերցիոն մոդելը, որը Գերմանիայում շուկա կհանվի սեպտեմբերին: Նորույթի դիզայնը հնարավորինս նմանեցվել է Mercedes-Benz-ի թեթև մարդատար մոդելի տեսքին:
Գերմանական մեքենաշինական հսկան ևս մեկ նորույթ է ներկայացրել: Mercedes-AMG ստորաբաժանումը սոցցանցում տեղադրել է GT 73 E Performance հիբրիդային տարբերակի առաջին լուսանկարը, որի դեբյուտը կայանալու է սեպտեմբերի 1-ին: Հայտնի է, որ մեքենան զինված է լինելու V8 երկտուրբո շարժիչով, ինչպես նաև 204 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով: