iPhone 13 սմարթֆոնները չեն բավարարի բոլոր ցանկացողներին. աղբյուր

Ամերիկյան տեխնոլոգիական հսկայի նորագույն iPhone-ի վաճառքի առաջին ամիսներին գաջեթի պակասություն է զգացվելու՝ բաղադրամասերի մատակարարումների հետ կապված խնդրի պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն հղում անելով ոլորտի մատակարարներին հետևող աղբյուրին:

Նշվում է, որ արտադրության խափանումը պայմանավորված է բազմաշերտ կերամիկական կոնդենսատորների առանցքային մատակարարների՝ Murata Manufacturing Co., Ltd. և Taiyo Yuden ընկերությունների հետ կապված խնդիրներով: Ճապոնիայում և Մալայզիայում գտնվող գործարանները դադարեցրել են աշխատանքը՝ ձեռնարկության աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի հերթական ալիքի բռնկման պատճառով: Այդ իրադարձությունները կարող են ազդել բաղադրամասերի մակատակարարման և iPhone 13-ի՝ ժամանակին հավաքման վրա:

Հայտնի է, որ նորագույն սմարթֆոնները կառուցվելու են Apple A15 Bionic պրոցեսորի հիման վրա: Pro-մոդելների էկրանը կներկայանա պատկերի մինչև 120 Գց հաճախականությամբ թարմացման հնարավորությամբ:

iPhone 13  շարքի նորույթները ներկայացվելու են սեպտեմբերի 14-ին, որից հետո սմարթֆոնները կհայտնվեն վաճառքում:

tert.am