Apple-ը ցանկանում է էլեկտրամեքենաների արտադրություն սկսել 2024 թվականին

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան մտադիր է սեփական էլեկտրամեքնաների արտադրություն սկսել 2024 թվականին: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Apple Insider պորտալին:

Աղբյուրի տվյալներով՝ Apple-ի ղեկավարությունն արդեն հանդիպումներ է անցկացնում ասիական ավտոարտադրողների հետ: Ընկերությունը, մասնավորապես, քննարկում է կստացվի արդյոք Apple Car  էլեկտրամեքենաների սերիական արտադրութունը ծավալել կիսահաղորդիչների անբավարարության պատճառով: Բացի այդ, ամերիկյան ընկերությունը մտահոգություն ունի ևս մի քանի բաղադրիչների պակասության պատճառով, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշվում է, որ Apple-ը նախապես մտադիր էր էլեկտրամեքենաների արտադրություն ծավալել 2027 թվականին: Foxconn թայվանական ընկերութունը, որը տարբեր բաղադրամասեր է արտադրում, այդ թվում և Apple-ի համար, մտադիր է 2025-2027 թվականներին ապահովել աշխարհում արտադրվող բոլոր էլեկտրամեքենաների բաղադրամասերի 10 տոկոսը:

Հիշեցնենք, որ սմարթֆոն արտադրող համաշխարհային խոշորագույն ըներություններից ևս մեկը` չինական Xiaomi-ն, օրերս ավարտել է սեփական դուստր ընկերության գրանցումը, որը զբաղվելու է էլեկտրամեքենաների արտադրությամբ:

Tert.am